7. Ապրանքին կից ներկայացվող փաստաթղթերում նկարագրված ապրանքի լարումը և տեղադրումը (հավաքումը, միացումը և այլն), կարող են իրականացվել ինչպես օգտագործողի, այնպես ել ՍԼԿ-ի մասնագետների և վաճառող կազմակերպությունների կողմից (վճարովի հիմունքներով): Ընդ որում ապրանքը տեղադրած անձը / կազմակերպությունը/ պատասխանատվություն է կրում տեղադրման / լարման/ ճշտության և որակի համար: Խնդրում ենք Ձեզ ուշադրություն դարձնել սարքավորման տեղադրման ճշտությանը, ինչպես նրա հուսալի աշխատանքի, այնպես էլ երաշխիքային և անվճար սպասարկման ծառայության ստացման համար: 8.
Խնդրում ենք Ձեզ իրականացնել բջջային հեռախոսի կամ այլ թվային սարքերի հիշողության մեջ Ձեր կողմից պահվող բոլոր տվյալների լրացուցիչ պատճենահանումը արտաքին կրիչի վրա: 9. «Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ն պատասխանատվություն չի կրում Samsung արտադրանքով ուղղակի կամ անուղղակի ձևով մարդկանց, տնային կենդանիներին, ունեցվացքին հնարավոր վնասի համար, եթե դա պատահել է շահագործման պայմաններին և կանոններին չհետևելու արդյունքում, ինչպես նաև սարքի տեղադրման ժամանակ, գնորդի (սպառողի) կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անուշադիր գործողություններից:
Ինչպես նաև «Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ն պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասի, ուղղակի կամ անուղղակի ձևով հասցրած համապատասխան նշանակության Sam- sung արտադրանքների տվյալներին կորստի, վնասվածքի, տվյալների և տեղեկատվության կորստի հետևանքով: Արտադրողի լրացուցիչ պարտավորությունները ОБРАЗЕЦ Որոշ պահեստամասերի հետ կապված Արտադրողը սահմանել է լրացուցիչ պարտավորություն (արտադրողի կողմից առաջացած անսարքության դեպքում մասի անվճար տրամադրում):
Մասը տրամադրվում է անվճար, եթե վերանորոգումը կատարվում է լիազորված սպասարկման կենտրոնի կողմից։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք ընկերության կայքում՝ http://www.samsung.com/ru/support, ինչպես նաև զանգահարելով Samsung-ի միասնական աջակցության ծառայություն: 21